|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Սասուն Խաչատրյանին 6 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակելու հարցը:
Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է դատախազական համակարգում: Նրա անունը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես` մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած հայտնի բանդայի գործով: Սասուն Խաչատրյանը պաշտոնանկ է արվել 2016թ. հունվարի 28-ին` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով:
Մինչ այս Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն էր: