|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԱԾ-ն մայիսի 9-ին` աշխատանքային օր չլինելու պատճառաբանությամբ, թերթին տեղեկություն չէր տվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհաննիսյանին կալանավորելու միջնորդությամբ մտել է դատարան:
ԱԱԾ քննչական վարչությունում 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մաքսանենգություն) քրեական գործ է հարուցվել: Թե ինչ կապ ունի այդ մեղադրանքի հետ Օնիկը, առաջիկայում կպարզենք:
Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանի մասով մի «չփակված գործ» էլ կա ՀՔԾ-ում, երբ Զադոյան ազգանունով մի քաղաքացի հենց իր մեքենայի մեջ հարվածել էր Կարապետյանին, որից հետո հնչել էին կրակոցներ: Բայց ՀՔԾ-ն Կարապետյանին է մեղադրում: