Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ճգնաժամի շրջանում բիզնեսի աջակցման պրոյեկտներից մեկը ենթադրում էր աջակցություն սարքավորումների ներկրման հարցում` 24 ամսյա վարկեր, 5 տոկոս պետության կողմից սուբսիդավորումով: Ասենք 12 տոկոսանոց դրամային վարկի 5 տոկոսը պետությունն է տալիս, մնացածը բիզնեսը: Ոլորտին ոչ ծանոթ մարդուն թվում է, թե հրաշալի տարբերակ է: Բայց էդպես միայն թվում է:
Բերեմ օրինակ: Tigran Karapetyan ը թղթյա հիգիենայի պարագաներ է արտադրում: Տիգրանը արտադրությունը մեծացնելու համար շատ է ուզում օգտվել այդ ծրագրից, բայց հետևյալ հաշվարկն է անում:
Չինաստանից արտադրական հաստոցներ պատվիրելու համար անհրաժեշտ է կանխավճար և պատվեր տալ 4-6 ամիս առաջ: Հետո, մոտ 7-8 ամսից հաստոցները կհասնեն Հայաստան, որից հետո, 1-2 ամսից արտադրությունը կսկսի գործել: Այսինքն, անտոկոս վարկը վերցնելուց մոտ մեկ տարի հետո արտադրությունը կսկսի գործել: Ապրանքը վաճառքից հետո էլ 1-2 ամսում նոր կսկսի գումարը հետ հոսել ընկերություն:
Ստացվում է, որ Տիգրանը վարկը վերցնելուց տարուց ավել անց նոր կարող է շահույթ ստանալ ներդրված սարքավորումներից: Բայց դրանից առաջ 1 տարի ստիպված է փակել վարկը, որն իր դեպքում ամիսը մոտ 10 հազար դոլար է լինելու (քանի որ 200 հազար դոլար է պետք սարքավորումների համար):
Հետևաբար, Տիգրանը հիմար չի, որ օգտվի պետության «աջակցությունից»: Ի՞նչ անել:
Մենք, Մանթաշով գործարարների միությունով, որտեղ հավաքված են 42 միջին ու խոշոր գործարարներ, առաջարկել ենք տարբերակ, որը ոչ պետությանը կվնասի, ոչ էլ բիզնեսին: Մենք առաջարկում էինք գումարը տրամադրել 5 տարով, որից առաջին 2 տարին տոկոսների սուբսիդավորումով, մնացած տարիներին բիզնեսը պարտավորվում է վճարել վարկի տոկոսներն ամբողջությամբ: Կարծում ենք սա նորմալ մոտեցում է, քանի որ բիզնեսը պատրաստ է վճարել տոկոսներ, երբ արդեն շահույթ է ստանում, իսկ պետությունը ոչինչ չի կորցնում:
Տիգրանը Մանթաշովից է, Մանթաշովում էլի գործարարներ կան, ովքեր ուզում են արտադրությունը մեծացնել, բայց քանի որ վերոնշյալ ծրագիրը գրել են կամ դիլետանտները կամ էլ մարդիկ, ովքեր խնդիր ունեն զուտ բիզնեսի աջակցության իմիտացիա ստեղծել` ծրագրից օգտվել չստացվեց:
Մենք էս հարցը հանրային չէինք ուզում բարձրացնել, մոտ մեկ ամիս առաջ այլ հարցերի հետ նամակով դիմել էինք համապատասխան պաշտոնյաներին, հետո զանգել ենք, հետո նորից ենք զանգել, հետո հասկացանք, որ ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի ու չի ուզում տեղյակ լինի, որոշեցինք սենց հարցը բարձրացնել:
Ի՞նչ կասեք ընկերներ, ի՞նչ անենք, վա՞տ բան ենք առաջարկել: Բա խելամի՞տ է արտադրություն մեծացնելու սարքավորումների համար 2 տարով գումար տալ»։