կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-22 10:07
Քաղաքական

Քաղավիացիայի քայքայվող ոլորտը հարստացող ղեկավար ունի. «Ժողովուրդ»

Քաղավիացիայի քայքայվող ոլորտը հարստացող ղեկավար ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Մի կողմից Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մովսիսյանն իր պաշտոնավարման տարիներին կարողացել է սեփական ռեստորանը «հիմնել», նրա անվան հետ է կապվում Երևանի Շիրվանզադե փողոցում գտնվող «Տիշինա» ռեստորանը: Վերջինս նաև «Շկոդա» մեքենայի պաշտոնական ներկրողն է ՀՀ-ում: Իհարկե, Մովսիսյանն իր ունեցվածքի մասին խոսելիս հայտարարում է, թե դա իրենը չէ, այլ եղբորը:

 Բայց հասկանալի է, որ ՀՀ-ում պաշտոնյաները մշտապես իրենց ունեցվածքը վերագրում են կնոջը, քեռուն, քավորին և այլն: «Ժողովուրդ»-ը փորձեց Մովսիսյանի հաջողության գաղտնիքը բացահայտել անձամբ նրանից, սակայն նա հարցը լսելուց հետո վրդովվեց՝ ասելով «Ես անձնական հարցերին չեմ պատասխանում, մամուլի քարտուղարին աշխատանքային հարցեր տուր, մի՛ խանգարեք, ես խորհրդակցության մեջ եմ»: Թե ում հետ ինչ էր խորհրդակցում, պարզ չէ, բայց փաստ է, որ քաղավիացիայի կազմակերպումը մեր երկրում ողբալի վիճակում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։