կարևոր
475 դիտում, 31 րոպե առաջ - 2026-11-26 21:18
Աշխարհ

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ հակամարտությունը, դաշինքի երկրների ռազմական ծախսերը և սպառազինության արտադրության ծավալների ավելացումը։

Այսմասին Թրամփը գրել է Truth Social-ում։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ հանդիպումն արդյունավետ է անցել, իսկ հիմնական թեմաներն են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու Իրանի շուրջ հակամարտությունը։ Կողմերը քննարկել են նաև Հաագայում և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների արդյունքները։

«Մենք մանրամասն քննարկել ենք այն կարևորությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խուսափեն ցանկացած գործողությունից, որը միտումնավոր կամ ոչ միտումնավոր կարող է հանգեցնել պատերազմի ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։