|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական հարցերին: Խոսելով սահմանադրական փոփոխությունների, դրա համատեքստում վերջերս ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին` նա նշեց, որ նախագահի հետ հանդիպումից հետո ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների հետ կապված չի փոխում:
«Այդ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ կան մտահոգություններ սահմանադրական փոփոխությունների մասով, և չի բացառվում, որ կլինի սահմանադրական փոփոխությունների երկրորդ տեքստը, որը կողմ կլինի կիսանախագահական կառավարման համակարգին: Արդիական է մնում հարցը, թե ներքին ու արտաքին անկայունության ժամանակ ո՞վ է որոշում կայացնելու` վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, թե՞ ՀՀ նախագահը, ով առաջնային մանդատ չի ունենալու: Այնպես որ` կլինի երկրորդ տեքստը, նոր կմտածենք գործընթացին մեր մասնակցության բովանդակության մասին»,- ասաց Միքայել Մելքումյանը: