կարևոր
286 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-26 23:12
Աշխարհ

Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մոտ ապագայում համաձայնության հասնելը

Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մոտ ապագայում համաձայնության հասնելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում կարող են համաձայնության հասնել։

Թրամփը հայտնել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում զգալի ժամանակ է հատկացրել եվրոպական երկրների տարածքների նկատմամբ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության քննարկմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս արագ համաձայնության հասնելու նպատակով։

«Ես իսկապես կարծում եմ, որ նման հնարավորությունը միանգամայն իրատեսական է։

Ամեն ամիս հազարավոր մարդիկ են զոհվում»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ նաև հայտնելով, որ նախօրեին Մար-ա-Լագոյի իր նստավայրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ նրան տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների բովանդակության մասին։