կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 11:00
Աշխարհ

Ստերլիգովը ադրբեջանցիներին առաջարկել է Շուշիի իր տանը քննարկել ԼՂ հիմնահարցը

Ստերլիգովը ադրբեջանցիներին առաջարկել է Շուշիի իր տանը քննարկել ԼՂ հիմնահարցը

ԼՂՀ-ում ընտանիքի հետ հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը «В Контакте»-ի իր էջում դիմել է ադրբեջանցիներին և ափսոսանք  հայտնել, որ վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները իրեն որպես թշնամի են ներկայացնում, ապա նշել է, որ շատ է հարգում աշխատասեր ադրբեջանցիներին և ազնիվ հասարակ մարդկանց:

«Հենց իմ բարի վերաբերմունքը ձեր նկատմամբ դրդում է ինձ հրապարակայնորեն հաստատել բացառապես պատմական ճշմարտությունը՝ Ղարաբաղը հայկական հնագույն հող է:  Բոլոր հնագույն ժամանակագրությունները, քարտեզները, գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հայկական հողերի մի մասն է:

Օգտվելով ռուս և ադրբեջանցի ժողովուրդների մեծամասնության՝ պատմության հարցերում անգրագիտությունից՝ ստոր քաղաքական գործիչները՝ Լեյբա Բրոնշտեյն- Տրոցկիից և Քեմալից մինչև Կոսիգին և Հեյդար Ալիև, խաբել են և\' ձեզ, և\' մեզ: Նրանք պառակտել են Հայաստանի պատմական տարածքը և հիմք ստեղծել ապագա ներազգային պատերազմների համար:

Հարգելի\' ադրբեջանցիներ, մի\' տրվեք ժամանակակից գաղափարախոսների սադրանքներին: Ուսումնասիրեք հնագույն ժամանակագրությունները, սկզբնաղբյուրները: Առաջարկում են ձեզ ուսումնասիրել Իվան Գրոզնիի օրոք կազմված խոշորագույն ժամանակագրությունները»,- գրել է նա:

Ստերլիգովը նաև կոչ է արել իր Մերձմոսկվայի կամ Շուշիի տանը առաջին խաղաղ կլոր սեղանը կազմակերպել՝ Ղարաբաղի վերաբերյալ հնագույն պատմական աղբյուրները քննարկելու համար: Ադրբեջանցի հյուրերի անվտանգությունը, ըստ նրա, ապահովված կլինի երկու տեղում էլ: