|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Սպիտակ տունը լրագրողների համար հրապարակել է հատված արաբա-ամերիկյան գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` մուսուլման աշխարհին նվիրված ծրագրային ելույթից: Դատելով ելույթի այդ հատվածային ներկայացված հրապարակումներից, կարելի է եզրակացնել, որ Թրամփը մուսուլման աշխարհի 50 երկրների ղեկավարներին կոչ է անում համատեղ պայքարել ծայրահեղականության դեմ «բարի և չարու միջև պայքարի» շրջանակներում:
«Մեր նպատակը ազգերի կոալիցիա ստեղծելն է, ազգեր, որոնք կիսում են ծայրահեղականության ոչնչացման վերաբերյալ որոշումները, ինչը Աստծո առաջ պատվով կապահովի մեր երեխաների ապագան»,- ասել է Թրամփը:
Միաժամանակ Թրամփը ընդգծում է, որ ամեն անգամ, երբ ահաբեկիչը անմեղ մարդու է սպանում և տալիս է Աստծո անունը, ապա ամեն հավատացյալ դա պետք է վիրավորանք համարի:
«Սա առանձին կրոնների կամ քաղաքակրթությունների միջև պայքար չէ, սա պայքար է բարբարոս հանցագործների դեմ, որոնք ցանկանում են ոչնչացնել մարդկային կյանքը»,- ասլ է Թրամփը իր ելույթում: