Վրաստանի ՆԳՆ-ն հարցաքննության է կանչել Վրաստանի ընդդիմադիր ուժերի լիդերներին` Թբիլիսիում բողոքիցույցերի կազմակերպման գործով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Դրանց թվում են «Հաղթող Վրաստան» կուսակցության լիդեր, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին:Հարցաքննության կկանչվեն նաև Նիկա Մելիան, Գիգի Օգուլավան: Ավելի վաղ Վրաստանի ընդդիմությունը հանդես է եկել Ուղղափառության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին ռուսական պատվիրակության մասնակցության դեմ: Արմատական ընդդիմության կոչով մարդիկ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ` փորձելով ներխուժել խորհրդարանի շենք: Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է ներկայացրել: