| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ուորլիքը այցելել էր տարածաշրջան:
Հարցին՝ ի՞նչ է քննարկվել Բաքվում և Երևանում, Ուորլիքը նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման հարցը:
«Երկու նախագահներն էլ ասացին, որ ցանկանում են հանդիպել, նրանք համաձայն են ինտենսիվացնել երկխոսությունը, և մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում, այնպես անել, որ հաջորդ հանդիպումն արդյունավետ լինի»,- նշել է նա:
Ուորլիքը համաձայան չէ այն կարծիքի հետ, որ բանակցությւոնները փակուղի են մտել:
« Նախագահները հանդիպել են անցյալ տարի և ամեն անգամ առաջևնթաց է գրանցվել: Հասել են արդյոք լիարժեք համաձայանության: Ոչ: Այդ իսկ պատճառով կարևոր է շարունակել միջնորդությունը և կազմակերպել նախագահների հանդիպումը»,- նշել է նա:
Հարցին՝ երբ է հնարավոր նախագահների հանդիպումը, Ուորլիքը ասել է, որ դա պետք է որոշեն նախագահները՝ հույս հայտնելով, որ այն կկայանա այս տարի:
« Սակայն մենք կցանկանայինք, որ դրական արդյունք լինի, այլ ոչ թե հանդիպում հանդիպման համար: Որ հանդիպումը համապատասխան պատրաստվի, իսկ քննարկվող հարցերի լուծման հարցում առաջանթաց լինի: Դրա համար մենք մշտապես հանդիպում ենք ԱԳ ղեկավարների հետ: