|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգևորված է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներից. ըստ ադրբեջանական Trend-ի`հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք շատ ոգևորված ենք երեկվա հանդիպման արդյունքներից: Երկու նախագահները պարտավորվել են ապահովել հրադադարի մասին համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր միջոցառումները և հաջորդ ամիս սկսել բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել համապարփակ կարգավորման»,- ասել է համանախագահը:
Ըստ նրա` նախագահները քաղաքական կամք են ցուցաբերել, որպեսզի դուրս գան ստատուս քվոյի շրջանակներից և միջոցներ ձեռնարկեն, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի մարդկանց: