Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, խոսելով Սարգսյան-Ալիև հնարավոր նոր հանդիպման մասին, նշեց, որ եթե նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի կոչված չեն, բնականաբար, հաջորդ հանդիպումների համար արհեստական օրակարգեր ձևավորելը տեղին չէ:
Հարցին՝ կարելի՞ է արդյոք ենթադրել, որ, քանի դեռ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, երկու նախագահները չեն հանդիպի, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ենթադրություններ չանենք, բայց մի բան հստակ է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ունենան որոշակի ակնկալիքներ, սպասելիքներ: Եթե նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի կոչված չեն, բնականաբար, հաջորդ հանդիպումների համար արհեստական օրակարգեր ձևավորելը տեղին չէ»:
Իսկ հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան, երբ ասում էր, որ Համբուրգում «3+2» ձևաչափով հանդիպում կանցկացվի, Զաքարյանը պատասխանեց, որ խոսքը Մինսկի խմբի երեք համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին է: