|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը:
Նա նշել է, որ Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը կայացած` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են ու քննարկել նախագահների հանդիպման վերջին մանրամասները:
«Մենք հավատում ենք, որ ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո եկել է նախագահների հանդիպման և հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի կառուցողական քննարկման ժամանակը»,- ասել է Ուորլիքը։