|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Yerkir.am-ի թղթակիցը քիչ առաջ բազմաթիվ ոստիկաններ է նկատել Սպենդիարյան և Մոսկովյան փողոցների մոտակայքում:
Ոստիկանների մի մասը նստած է եղել փողոցներում տեղադրված նստարաններին, իսկ մյուս մասն էլ մոտակայքում շրջելիս է եղել:
Հիշեցնենք, որ երեկ` 19:00-ին, մեկնարկեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթը դեպի նախագահական նստավայր: Ժամեր շարունակ դեպքի վայրում գտնված ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանները բռնություն գործադրեցին, այնուհետև շուրջ 200 հոգու բերման ենթարկեցին:
Տեղեկացնենք, որ այսօր` ժամը 18:00-ին, նախատեսվում է բողոքի հավաք` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: