|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հրապարակը» գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան: Մեր տեղեկություններով, նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100 լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, և նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը ևս կայունանա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։