| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 5-ին` ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 19.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հովհաննես Կլնջյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 19.00-ին, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են Ավանի 6-րդ փողոցի երկու տները: Հովհաննես Կլնջյանը ապրիլի 6-ին` ժամը 02.40-ին, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: