|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Զանգեր-Գորիս ավտոճանապարհի` ոչ բարվոք լինելու պատճառով ոչ մի վիրավոր չի տուժել. բոլորին բուժօգնություն է ցուցաբերվել ժամանակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՆ բուժվարչության պետ Կամո Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, ճիշտ է, ճանապարհին բավականին փոսեր կան, սակայն զինվորական մեքենաները բարձր անցողականություն ունեն:
«Ուզում եմ շեշտել, որ բոլոր վիրավորները, որոնք Ղարաբաղից Երևան են տեղափոխվել, ավտոմեքենայով չեն տեղափոխվել, բայց ոչ թե ճանապարհի պատճառով, այլ ավելի արագ նրանց բուժումը կազմակերպելու համար: Ի դեպ, Զանգեր-Գորիս ավտոճանապարհն այդ վիճակում է ձնհալի պատճառով: Ես տեղյակ եմ նաև, որ այս տարի պետական ծրագրով վերանորոգվելու է այդ ճանապարհը»,- ասաց Խաչատրյանը: