Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես հայտնի է, թշնամին հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում, հիշեցնենք, զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը. գրում է ԳԱԼԱ-ն:
«Իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը ստացել էր վիրավորում եւ տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հոսպիտալի հերթապահ բժշկուհին փոխանցեց, որ Վոլոդյա Հարությունյանին տեղափոխում են մայրաքաղաք՝ բուժումը շարունակելու նպատակով:
Վոլոդյան վիրավորում ստացել է երիկամի շրջանում. «Հարությունյան Վալոդյան գալիս է Երեւան, երիկամի պրոբլեմ ունի, բերում են, մենք համապատասխան գործիքներ չունենք, այդ իսկ պատճառով ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան՝Մուրացան հոսպիտալ, այստեղ նախնական բուժում ստացել է, մնացած բուժումը կստանա Երեւանում»,-ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժշկուհին:
Արցախի վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց թշնամու կողմից սահմանում իրականացվող սադրանքներն ու նշեց, թե ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցները պետք է ճնշումներ գործադրեն հակառակորդի վրա.
«Դրանք հերթական սադրանքներն են Ադրբեջանի կողմից, բայց մյուս կողմից մեզ համար նորություն չեն: Հատկապես տոն օրերին եւ հենց տարեսկզբին նմանատիպ սադրանքներ են անում, մենք կորուստներ ենք ունենում, իրենք էլ են կորուստներ ունենում, բայց իրենց չեն վշտացնում մարդկային կորուստները: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը լրջորեն հետեւություններ պետք է անի, քանի որ զինադադարը պահպանելը բանակցային հիմնական մեխերից մեկն է, եւ կարծում եմ, որ միջնորդները պետք է համապատասխան ճնշում գործադրեն Ադրբեջանի հանդեպ»,-նշեց Արտակ Բեգլարյանը»,- հայտնում է լրատվամիջոցը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: