կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-18 13:40
Հասարակություն

27 միլիոն դրամ` ԿԸՀ-ին՝ թանաքի համար

27 միլիոն դրամ` ԿԸՀ-ին՝ թանաքի համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 27 մլն 289.9 հազար դրամ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար` 12-ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռք բերման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Նշենք, որ ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո անհետանում: Նման քիմիական նյութ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրառվեց 2012թ. համապետական ընտրությունների ժամանակ, և ինչպես պարզվեց, ՀՀ տարածքում նման հատկանիշներով նյութ չի արտադրվում, և անհրաժեշտություն կա գնելու գործընթաց կազմակերպելու: