Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հերթական նիստն այսօր վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Կառավարությունն ընդունեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման նպատակով ԿԸՀ-ին, արդարադատության նախարարությանը և ոստիկանությանը համապատասխան քանակի միջոցներ տրամադրելու մասին որոշումը:
Հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ-ին հատկացնել 2 մլրդ 707 մլն 144 հազար 200 դրամ գումար, արդարադատության նախարարությանը` 10 մլն դրամ` Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպելու համար, իսկ ոստիկանությանը` 234 մլն 224 հազար 800 դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 10,024.5 հազար դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224,200.3 հազար դրամ:
Միրզոյանը հավելեց, որ, բացի նշված գումարից, ընտրությունների անցկացման, կազմակերպման համար Հայաստանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաև միջազգային հանրությունը: «Տարբեր դոնոր կազմակերպություններ հոգում են այս ծախսերի մի մասը, այդ թվում միջոցներ են հատկացնելու տեսանկարահանող սարքերի համար»,- հայտնեց նա: