կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 17:39
Մշակույթ

«Թատրոն-X»-ի մեկնարկը` Բյուրականի արվեստի ակադեմիայում

«Թատրոն-X»-ի մեկնարկը` Բյուրականի արվեստի ակադեմիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը՝ ս. թ. հունիսի 15-30-ը, կանցկացնի «Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնը: Փառատոնը կմեկնարկի «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով, որը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում, որին կմասնակցեն արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներածական խոսքով հանդես կգան «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը և Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը:

Բանախոսներ` Հենրիկ Հովհաննիսյան (արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ), Հակոբ Մովսես (գրող, թարգմանիչ), Ռուբեն Բաբայան (ԵԹԿՊԻ-ի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Վարդան Ջալոյան (մշակութաբան): Քննարկմանը կհաջորդի մշակութային ծրագիրը: