|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը ապրիլի 11-13-ը կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Դասընթացները տեղի կունենան Բյուրականի Արվեստի ակադեմիայում:
«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում: Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:
Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք մշակութային միջացառումների, ինչպես նաև ունենալ հանդիպումներ արվեստագետների հետ։