Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ պաշտոնապես հաստատվեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկության լուրը: Այս տեղեկությունն անսպասելի էր, քանի որ Խեչոյանը եղել է Գևորգ Կոստանյանի մտերիմ ընկերը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն ՝ օգնականի պաշտոնանկությունը կապված է կոռուպցիոն բացահայտման հետ: Ըստ «Հրապարակ»-ի՝ կոռուպցիոն գործարքները կապված են մեծ գումարների հետ, որոնք վերցվել են «գործ անելու համար», սակայն հարցերի լուծումն ուշացել է: «Քցվածներն» էլ նախ դիմել են «գողականներին»՝ գումարները հետ ստանալու համար, ապա՝ իրավապահներին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս մասին տեղյակ են նաև իշխանության վերին օղակներում: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով հիշյալ հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, ինչին և հաջորդել է դատախազի օգնականի պաշտոնանկությունը:
Այս կապակցությամբ yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ, և այժմ սպասում ենք պատասխանի: Մեր աղբյուրները, սակայն, փաստում են, որ այս գործը հնարավոր է պաշտոնանկությամբ սահմանափակվի և այդպես էլ համապատասխան ընթացք չստանա:
Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ դատախազի օգնականը տասնյակ հազար դոլարների հասնող գործարքները կատարել է գլխավոր դատախազի անունից, սակայն չի կարողացել դրանց վերջնական լուծում տալ: Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Քրիստինե Մելքոնյանից, սակայն նա հայտնեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: