Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի` պաշտոնանկ եղած օգնական Տիգրան Խեչոյանի մասնակցությամբ ենթադրյալ կոռուպցիոն գործարքների կապակցությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Խեչոյանը հրավիրվել է ԱԱԾ և բացատրություն տվել կատարվածի վերաբերյալ:
Հիշյալ տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն մեզ հայտնեցին, որ իրենք այս գործի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Հիշեցնենք, որ, շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն, դատախազի օգնականը տասնյակ հազար դոլարների հասնող գործարքները կատարել է գլխավոր դատախազի անունից, սակայն չի կարողացել դրանց վերջնական լուծում տալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոստանյանն ու Խեչոյանը մտերիմ ընկերներ են, և վերջինս դժվար թե առանց ընկերոջ իմացության «մութ գործեր» ձեռնարկեր, Խեչոյանի պաշտոնանկությունը, հնարավոր է, այս գործը կոծկելու և գործով շահագրգռված անձանց լռեցնելու համար արված լինի:
Նշենք, որ, մեր աղբյուրների պնդմամբ, այս գործն ընդամենը սահմանափակվի պաշտոնանկությամբ և այդպես էլ համապատասխան ընթացք չստանա: