Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ մի քանի ելույթների, որովհետև դրանք բովանդակությունից զուրկ էին և միայն ձև ունեին, որովհետև այդ ելույթները, ըստ գխավոր դատախազի, նպատակ էին հետապնդում աղմկոտ վերնագրեր դառնալ լրատվականների առաջին էջերում:
«Չեմ կարծում, որ Ձեզ հետ որևէ կառուցողական քննարկում կարող է լինել երբևէ, առնվազն` իմ կողմից, որովհետև եթե Դուք իրավագիտությունը համարում եք բառերի կույտ, ուրեմն աստղագիտությունն էլ կարող եք համարել աստղերի կույտ, իսկ մաթեմատիկան` թվերի կույտ»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարելով անձնական ինքնադրսևորման, իր անձի կամ նոր կուսակցության կայացման նպատակ հետապնդող:
Գևորգ Կոստանյանը ափսոսանք հայտնեց, որ Փաշինյանը բարձր ամբիոնից հնչեցնում է էմոցիոնալ, վիրավորական դրսևորումներով ճառեր, որովհետև, ըստ նրա, այդ ամբիոնը ոչ թե անձնական դրսևորման, այլ հասարակությանը խնդիրները ճիշտ մատուցելու համար է:
«Ես հասկանում եմ, որ իմ ժեստիկուլյացիան կարող է ձեզ մոտ բարդույթներ առաջացնել, բայց, անկեղծ ասած, ժեստիկուլյացիան դա հաղորդակցության եղանակ է, և իմ ժեստիկուլյացիայի ցանկացած տարր դուք կարող եք հանդիպել հռետորական արվեստի ցանկացած գիտական, անգամ` սիրողական մակարդակի հրապարակումներում: Հետևաբար, ժեստիկուլյացիայի նկատմամբ նման հակակրանքը ինձ համար տարօրինակ է»,- ասաց նա: