|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 17.00-ին տեղեկատվություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հաղարծինի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 UТ 776 պ/հ ավտոմեքենան (վարորդ Դ. Մ., ծնվ.1987թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մ) եւ հայտնվել Աղստեւ գետում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Դ.Մ.-ն եւ ուղեւոր Ա. Գ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեկելի հատված: