Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գանձասարի բարձունքից կանաչի մեջ թաղված Վանք գյուղը կարծես ափիդ մեջ լինի. եկեղեցին պահապան հրեշտակի նման հսկում է գյուղի անդորրը: Գյուղում էլ հավատում են, որ պատերազմի տարիներին, երբ ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ռմբակոծում էին գյուղը, հենց վանքն է փրկել իրենց: Որպես ապացույց մատնացույց են անում Գանձասարի պարսպի մեջ մխրճված ու չպայթած արկը... հրաշք է:
Պատերազմի մասին այստեղ յուրաքանչյուր ոք իր պատմությունն ունի. մեկի հայրն է կռվել, մյուսի եղբայրը կամ պապը, սակայն դժկամությամբ են հիշում այդ տարիները: Սակայն հերոսները չեն մոռացվել: §Ամեն երեխա պետք է հասկանա, թե ովքեր են նրանք եւ ինչի համար զոհվեցին¦,- ասում է Վանքի «Թիթեռնիկ» մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Տաթեւիկը, ում հայրը նույնպես ռազմի դաշտում է եղել:
Նորանշանակ տնօրենի առաջին գործը նրանց նվիրված փառքի անկյուններ պատրաստելն է եղել. համոզված է` փոքրիկները դեռ մանկապարտեզից պետք է իմանան` ում են պարտական ներկա խաղաղության համար:
100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ 78 սան ունի: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների հանգիստը, ժամանցն ու կրթությունը կազմակերպելու համար: Նման կահավորանքով եւ պայմաններով մանկապարտեզ Երեւանում անգամ դժվար է գտնել: Ուսման վարձն այստեղ ամսական ընդամենը 1000 դրամ է, սակայն եթե հաշվի առնենք, որ գյուղում միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է, ապա երեխային մանկապարտեզ ուղարկելն ընտանիքի վրա այնքան էլ թանկ չի նստում: Նույն տպավորություններն ենք ստանում դպրոցից: 270 աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանը նույնպես նոր է նշանակվել եւ դեռ չի հասցրել ուսուցչական կոլետկիվի հետ ծանոթանալ: Սակայն անթաքույց հպարտությամբ է ցույց տալիս դպրոցի գերժամանակակից գույքն ու տեխնիկան. նույնիսկ վիրտուալ դասարան ունեն: «Ստեփանակերտում աշխատելուս տարիներին էլ այնտեղ լավ կահավորված դպրոցներ շատ եմ տեսել, բայց սա գերազանցում է բոլորին: Դպրոցը ապահովված է տեխնիկական բոլոր միջոցներով»,- ասում է նա:
Ակամա մտածում եմ, որ նման դպրոցում չսովորել պարզապես հնարավոր չէ. երեւի հենց դրանով էլ պայմանավորված են դպրոցի հպարտության առարկան հանդիսացող բազմաթիվ դիպլոմներն ու պատվոգրերը:
Պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, իսկ բնակչության թիվն աճել է: Ֆեդյա Օհանյանը, ով արդեն 18 տարի Վանքի գյուղապետն է, նշում է, որ գյուղից ոչ միայն արտագաղթ չկա, այլեւ այստեղ մշտական բնակության են գալիս ընտանիքներ հարակից գյուղերից, նաեւ` Երեւանից ու Ջավախքից: «Եկողներն այստեղ առավելություններ ունեն: Պետությունը տուն է տալիս, վարկ է տրամադրում` անասուն առնելու համար»,- պատմում է գյուղապետն ու թվարկում նորեկներին` դպրոցի գերմաներենի ուսուցիչը, երաժիշտ` արվեստի դպրոցում, գյուղի ֆուտբոլի թիմի մարզիչը...
Գյուղում աշխատատեղերի խնդիր նույնպես չկա: Գյուղի բարերար Լեւոն Հայրապետյանն այստեղ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել` գյուղի դպրոցում, հիվանդանոցում, մանկապարտեզում, տեղի ունեցող լայնածավալ շինարարության վրա (սպորտհրապարակ ու ձիարշավարան է կառուցվում), փայտամշակման գործարանում, կառուցված հյուրանոցներում:
Վանքի համայնքի ղեկավարին, ինչպեսեւ ցանկացած արցախցու, զայրացնում են ազատագրված հողերի վերադարձի մասին խոսակցությունները:«Մենք մի բան գիտենք, մենք կռվել ենք ու հաղթանակել, մենք այս հողի վրա մինչեւ վերջ պինդ կանգնած ենք