| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Շիրակ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը 22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի հետ:
Մարիկյանը «Շիրակ»-ին էր միացել 2013-ի ձմռանը: Նա «Շիրակ»-ի կազմում անցկացրել է 59 հանդիպում, որոնցից 48-ը` Բարձրագույն խմբի առաջնություններում, 6 գավաթային հանդիպում, 1 անգամ հանդես է եկել սուպերգավաթի խաղարկությունում, ևս 4 հանդիպում անցկացրել է Եվրագավաթներում: Դարձել է 3 գոլի և 3 ինքնագոլի հեղինակ:
«Շիրակ»-ի կազմում Դավիթ Մարիկյանն արժանացել է Հայաստանի չեմպիոնի կոչման (2013), դարձել Հայաստանի Սուպերգավաթակիր (2013), արժանացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի (2014) և բրոնզե մեդալի (2015): Հանդես գալով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում` նա հրավիրվել է երիտասարդական հավաքական: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը: