Մայիսի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1970 թ. ծնված Գայանե Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1961 թ. ծնված Միհրան Մ.-ն: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: