|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած անձին, որը տվել է խոստովանական ցուցմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 14:30-ին Մյասնիկյան պողոտայում տղամարդուն մեքենայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18.00-ին նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում։