| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հաղորդում էր ստացվել, որ «աջ բազուկի վերին երրորդի կրծոսկրի կոթի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Պարզվել է, որ Սուրեն Հ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով:
 
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վաղոն 1985 թ. ծնված  Վաղինակ Հ.-ն է, իսկ «չախկալ» Գեղամը` 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ն:
 
 
Մայիսի 26-ին Գեղամ Հ.-ն Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Արտաշատի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ իր և Սուրեն Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան  և պատճառել մարմնական վնասվածքներ:
 
 Ձեռնարկվում են միջոցառումներ Վաղինակ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու  ուղղությամբ: Կատարվում է քննություն: