Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի բուժքույր-հեռախոսավար Լ.Հ.-ն աշխատավայրում հերթապահության ժամանակ հավաքարար Գ.Բ-ի հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում նրա հասցեին ասել է վիրավորական արտահայտություններ, ոտքով և ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Գ.Բ-ն, իր հերթին, մեկ անգամ ապտակել է Լ.Հ-ին:
Կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Իրեղեն ապացույց է ճանաչվել ավելը:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանից yerkir.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: