կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 21:45
Իրավական

ՀՔԾ-ն կճշտի զինծառայողների մայրերի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցածի մանրամասները

ՀՔԾ-ն կճշտի  զինծառայողների մայրերի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցածի մանրամասները

 «27 հասարակական կազմակերպությունների կողմից զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Հայտարարություն. Պահանջում ենք ոստիկանությունից ներողություն խնդրել զոհված զինծառայողների մայրերից» վերնագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր՝ հրապարակման մեջ նշված փաստերը ստուգելու և դրանց իրավական գնահատական տալու համար». այս մասին ասվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահական նստավայրի դիմաց ոստիկանության աշխատակիցների եւ բողոքի ակցիա իրականացնող զոհված զիվորների մայրերի միջեւ տեղի էր ունեցել միջադեպ. իրավապահները քաշքշել էին ակցիայի մասնակիցներին: