|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հոկտեմբերի 31-ին` ժամը 17.20-ին, մի քաղաքացի է ահազանգել, թե «Հրազդան» հյուրանոցի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը «Հրազդան» հյուրանոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջ կողային հատվածում` ծառի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որում եղել է որսորդական հրացանի խզակոթ և փող, ձեռքի նռնակ` պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափիչի 20, 5,45 մմ տրամաչափի 143 և լուսաազդանշանային 24 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: