|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով: Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով:
Մասնավորապես, վերջին չորս տարիներին արտագաղթի տարեկան միջին թիվը կազմում է մոտ 40 հազար մարդ: Այս երևույթը չէր կարող իրեն զգացնել չտալ: Ու եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների և ապագա մասնագետների թիվը էլ ավելի կփոքրանա, և Հայաստանը կսկսի կրթված և որակյալ մասնագետների խնդիր ունենալ: Հայտնի է, որ արտագաղթողների մի մասը Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։