կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 09:41
Հասարակություն

«Զվարթնոց»-ի ուղևորափոխադրումների թիվը նվազել է 170 000-ով. «Ժողովուրդ»

«Զվարթնոց»-ի ուղևորափոխադրումների թիվը նվազել է 170 000-ով. «Ժողովուրդ»

«Այս տարվա տասնմեկ ամիսներին, ըստ «Ժողովուրդ»–ին հասած պաշտոնական տեղեկությունների, Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով մեկնել ու չի վերադարձել 29 հազար 220 ուղևոր։ Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին հատկապես դեպի Ռուսաստան արտագաղթող ՀՀ քաղաքացիները հիմնականում օգտվում են ավտոբուսներից, ուստի վերը բերված թվերն արտագաղթի ամբողջական պատկերը չեն արտացոլում։ Այդ ցուցանիշը պարզ կդառնա եկող տարվա սկզբին, երբ պաշտոնական վիճակագիրները կհրապարակեն Հայաստանից սահմանահատումների թվերը։

Ի դեպ, այս տարվա 11 ամիսների արդյունքներով Զվարթնոցի ուղևորափոխադրումների թիվը, այսինքն՝ օդանավակայանից մեկնած և ժամանած ուղևորների ընդհանուր թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 170 հազարով։ Այս թիվը հիմնականում պայմանավորվում է ավտոբուսներով ուղևորափոխադրումների թվի կտրուկ աճով։ Ի դեպ, վերը բերված անկման պատճառով «Զվարթնոցի» ֆինանսական հոսքերը մոտ 7,5 մլն դոլարով պակասել են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։