|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) և Բիթլիսի նահանգների որոշ շրջաններում դարձյալ պարետային ժամ է հայտարարվել:
Ըստ TRTHaber-ի՝ թուրք ուժայինները պատրաստվում են գործողություն իրականացնել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների հենակետերի ուղղությամբ:
Պարետային ժամ է հայտարարվել Դիարբեքիրի Քուլփ շրջանի 25 թաղամասում: Իսկ Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվել Հիզան շրջանի գյուղերում: Պարետային ժամերը ուժի մեջ կլինեն մինչև հավելյալ ծանուցումը: