|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԼՂՀ ԱԺ ընտությունների ընթացքում դիտորդական առաքելություն էր կատարում նաև Աբխազիայից ժամանած պատվիրակությունը:
Yerkir.am-ը զրուցեց պատվիրակության ղեկավար Ավիձբա Փազլիբեյի հետ` տեղեկանալու համար, թե ինչ տպավորություններ ունեն Արցախի ԱԺ ընտրությունների բուն ընթացքից, ինչպես նաև քարոզարշավից:
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք ընտրությունների ընթացքում եղել են Ստեփանակերտի, Ասկերանի և Շուշիի ընտրատեղամասերում: «Կարող եմ ասել, որ որևէ շոշափելի խախտում չենք արձանագրել: Արցախի ԱԺ ընտրություններն անցան միջազգային չափանիշներին համապատասխան և լեգիտիմության սահմաններում»,- ընդգծեց աբխազ դիտորդը:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին` նա նշեց, որ իրենք Արցախ են ժամանել վերջին օրերին, սակայն այդ մի քանի օրն էլ բավականացրել է, որպեսզի հասկանան` ինչ զուսպ և օրինակելի քարոզարշավ է եղել: