|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թվում է, որ Քիմ Քարդաշյանն ունենալու է մեծ ազդեցություն հերթական «ամենասեքսուալ» ցուցակների վրա. գրում է Horinweekly-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին:
Ճանապարհորդության նպատակով ծանոթությունների MissTravel կայքի նոր ուսումնասիրության համաձայն՝ ավելի քան 110.000 ամերիկացիների շրջանում արված հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ աշխարհի ամենասեքսուալ կանայք Հայաստանից են, իսկ տղամարդիկ՝ Իռլանդիայից: Անցած տարի MissTravel-ի ցանկը գլխավորել են ավստրալացի տղամարդիկ և բրազիլացի կանայք: Ենթադրվում է, որ արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել վերջերս «Keeping Up With the Kardashians» շոուի նկարահանումների համար նախնիների հայրենիք այցելած Քիմ Քարդաշյանը:
Ամենասեքսուալ կանայք
1. հայ,
2. բարբադոս,
3. ամերիկացի,
4. կոլումբացի,
5. անգլիացի,
6. ավստրալացի,
7. բրազիլացի,
8. ֆիլիպինցի,
9. բուլղարացի,
10. լիբանանցի։
Ամենասեքսուալ տղամարդիկ
1. իռլանդացի,
2. ավստրալացի,
3. պակիստանցի,
4. ամերիկացի,
5. անգլիացի,
6. շոտլանդացի,
7. իտալացի,
8. նիգերիացի,
9. դանիացի,
10. իսպանացի։