|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 2-ին` ժամը 03.09-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ. Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 3-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի 90 FL 077 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ Ս. Մ., ծնվ.1976թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, ընկել ճանապարհի երկայնքով անցնող գազատար խողովակի վրա և վնասել այն:
Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: Հրշեջ-փրկարարներն ուղղել և երթևեկելի հատված են դուրս բերել բեռնատարը: Տուժածներ չկան: