կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-01 00:31
Հասարակություն

ՀՀ բնակչությունը նվազել է, Երեւանինը՝ ավելացել. ԱՎԾ

ՀՀ բնակչությունը նվազել է, Երեւանինը՝ ավելացել. ԱՎԾ

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 10 հազ. 600 մարդ, որից քաղաքային բնակչությունը՝ 1 մլն 912 հազ. 900  մարդ, գյուղական՝ 1 մլն 97 հազ. 700 մարդ:

 

2014թ-ի հունվարի 1-ի համեմատ ՀՀ-ում  մշտական բնակչությունը նվազել է 6500-ով, որից քաղաքայինը՝ 1200-ով, իսկ գյուղականը՝ 5300-ով:

 

Ավելացել է Երևան քաղաքի մշտական բնակչությունը: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 1 մլն 68 հազ. 300 մարդ, 2015-ին դարձել է՝ 1 մլն 71 հազ. 500 մարդ:
 

Արագածոտնի մարզում 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմել է 131 հազ. 300 մարդ, Արարատում՝  260 հազ. 100 մարդ, Արմավիրում՝ 267 հազ.,  Գեղարքունիքում՝ 233 հազ.,   Լոռիում՝ 228 հազ., Կոտայքում՝ 255 հազ.,  Շիրակում՝ 246 հազ. 400,  Սյունիքում՝ 140 հազ. 200,  Վայոց ձորում՝ 51 հազ. 400, Տավուշում՝ 126 հազ. 700 մարդ: