կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-10 11:38
Հասարակություն

Առաջին եռամսյակում 60.000֊ով նվազել է ՀՀ բնակչությունը, գործում է հայաթափման ծրագիրը. ահազանգ

Առաջին եռամսյակում 60.000֊ով նվազել է ՀՀ բնակչությունը, գործում է հայաթափման ծրագիրը. ահազանգ
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր պաշտոնական էջում հրապարակել է թվային ցուցանիշներ, որոնցով ահազանգում է ՀՀ ֊ ից բնակչության զանգվածային արտագաղթի մասին.

2021 ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ.- 60,000-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
2021 տարվան առաջին եռամսյակին Հայաստանի բնակչության թիվը նվազել է ավել քան վաթսուն հազարով։ Զվարթնոց եւ Գյումրիի օդանավակայաններից մեկնած եւ ժամանած ուղեվորների թվերի տարբերությունն է սա։
Նույնիսկ եթե հաշվենք, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոն է, ապա 60,000 հայորդին կազմում են այդ բնակչության 2 տոկոսը։
Իսկ ի՞նչ կարող է պատահել եթե ցամաքային ճանապարհներն էլ բացվեն, դրա մասին մարդ չի ուզում էլ մտածի։
Իսկ այս վիճակի պատասխանատուն ա՛յն մարդն է, ով պատասխանատու է՝
- 5,000 հայորդու սպանդին, որոնք սերունդ պիտի տային հայրենիքին,
- 10,000 հայորդու վիրավորման, որոնցից շատերը չեն կարողանալու սերունդ տալ հայրենիքին։
Հայաստանը հայաթափելու ծրագիրը ո՞նց է իրագործվում, եթե ոչ այս եղանակով։
Հայաստանի հայաթափումը ո՞ւմ է ձեռնտու - դա՛ էլ բոլորս իմանում ենք։