Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄԷ ազգային փոխադրող Etihad ավիաընկերություն կդադարեցնի չվերթները դեպի Երեւան: Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում
«Թռիչքները Աբու Դաբիի եւ Երեւանի միջեւ կշարունակեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչեւ 2015թ սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղեւորներին իրականացնել իրենց չվերթները Etihad ավիաընկերության հետ:
Մենք մշտապես վերանայում ենք մեր գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները համաձայն թռիչքային հոսքերի եւ բավարարենք շուկայի պահանջները: Մենք կշարունակենք գնահատել հնարավորությունները ապագայի համար:
Մենք նաեւ կաշխատենք մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը, փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երեւանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանակներում:
Etihad-ը ցավում է այն անհարմարությունների համար, որ իր ցանցի հետ կապված այս փոփոխությունը կարող է պատճառել: Գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին, ընկերությունը տեղյակ կպահի իր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը եւ իրենց կառաջարկի այլ թռիչքներ՝ ճանապահորդությունը իրականացնելու համար:
Այն հաճախորդները, որոնք կուզեն ընկերությանը դիմել ուղղակի, կարող են կապվել Etihad ավիաընկերության գլոբալ կապի կենտրոն՝ հեռախոս +971 (0) 2 599 0000 կամ տեղական կապի կենտրոն Երեւանում՝ հեռախոս +374 60 400263»: