Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գերմանիայի կառավարությունը որոշել է 2019-ի սկզբից դադարեցնել իրանական «Mahan Air» ավիաընկերության՝ դեպի Գերմանիա բոլոր չվերթերը. տեղեկացնում է BBC-ն՝ գերմանական «Bild» պարբերականին հղումով:
Ըստ աղբյուրի՝ այդ մասին որոշումն ընդունվել է «երկարատեւ եւ բարդ» խորհրդակցություններից հետո: Գերմանիայի կառավարությունն իր այդ որոշումը բացատրել է նրանով, որ ԱՄՆ իշխանությունները «Mahan Air»-ի՝ դեպի Գերմանիա չվերթերը «անվտանգության սպառնալիք» են համարում գերմանական օդանավակայանների ծառայություններից օգտվող ԱՄՆ քաղաքացիների համար:
«Mahan Air»-ը հայտնվել է այն ընկերությունների ցուցակում, որոնց վրա տարածվում են ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցները: Սպիտակ տանը կարծում են, թե «Mahan Air»-ն իբր օգտագործվում է Իսլ. հեղափոխության պահակազորի կողմից՝ Սիրիայի իշխանություններին եւ լիբանանյան «Հըզբոլլահ»-ին սպառազինություն մատակարարելու համար: Ավիաընկերությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքը:
Նշենք, որ «Mahan Air»-ը կանոնավոր չվերթեր է իրականացնում Թեհրանից դեպի Մյունխեն եւ Դյուսելդորֆ: