Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։ Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։ Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։
Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին»,- գրում է նա։