Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ՊԲ տեղեկատվական կենտրոնում այսօր ասուլիս տվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը նախ ներկայացրեց կոնֆլիկտի արմատները:
«Ես չեմ համաձայնում նրանց հետ, ովքեր այս կոնֆլիկտը որակում են որպես տարածքային հարց: Այս կոնֆլիկտը Առաջին աշխարհամարտի տարիներին է ծագել, երբ մեր ժողովուրդը նաեւ այլ ողբերգություն ապրեց, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1.5 մլն հայերին: Դրանից հետո մեր հայրենիքը կիսվեց, 1921 թվականին մեր հայրենիքի մի մասը ուրիշ պետության բռնակցվեց, մի պետության, որ հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց:
Մինչեւ 88-ի շարժումը հայկական ժողովուրդը երբեք չի հաշտվել այդ իրողության հետ եւ տարբեր քայլեր է ձեռնարկել, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել:
Արցախյան շարժման շնորհիվ մենք ազատվեցինք այդ գերությունից եւ կառուցեցինք մեր երկիրը համամարդկային արժեքներին համահունչ եւ մեր նպատակը եղել է կառուցել ժողովրդավար պետություն: Եւ մեր ձեռքբերումները այս առումով գնահատել են տարբեր ներկայացուցիչներ, միջազգային հանրության տարբեր պատվիրակություններ: Բայց այդ հաջողություններին հասել ենք, մի ձեռքով զենք բռնած»,- ասաց Բակո Սահակյանը:
Լրագրողների խնդրանքով ԼՂՀ նախագահը նաեւ ներկայացրեց իրավիճակի սրացման օրը իրենց գործողությունները:
«Այդ օրը մենք, գտնվելով իմ աշխատասենյակում մինչեւ գիշերվա ժամը մեկը, քանի որ տեղյակ էինք, որ հակառակորդի կողմից ինչ-որ շարժ կա,այդ ժամանակ ես հրավիրեցի խորհրդակցության ՊԲ ղեկավարին, ԱԱԾ ղեկավարին եւ քննարկեցինք այդ տեղաշարժը:
Քանի որ այս վերջին ժամանակներս գտնվում էինք ինտենսիվ կրակի տակ` հակառակորդի կողմից, մենք այդ գործողությունն ընկալել ենք որպես հերթական զարգացում եւ մեր գործողությունները այդ առումով ենք դասավորել` ենթադրելով, որ գործողությունները լոկալ բնութ են կրելու:
Եւ մենք ցտեսություն ենք հայտնել եւ մեկնել ենք հանգստանալու:
ՊԲ հրամանատարը այնուամենայնիվ մեկնել է իր աշխատասենյակ եւ սկսել է լրացուցիչ ուսումնասիրություն անել: Եւ հակառակորդը գիշերը ժամը երեքին սկսել է լայնածավալ գործողությունները`հնարավորություն չտալով մեզ` գնահատելու իրավիճակը: Այն պահից, երբ ես հայտնվել եմ ՊԲ հրամանատարության կողքին` ծանոթանալով ստեղծված իրավիճակին` տվել եմ համապատասխան կարգադրություններ»: