|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության հրավերով ԱԺ-ում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումից հետո Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյոք առկա է լարվածություն Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև, Բակո Սահակյանը պատասխանել է.
«Այդ լարվածության վերաբերյալ մեկնաբանություններում արհեստական մաս եմ տեսնում: Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն: Իսկ եթե առաջանում են նման պահեր, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել և շրջանցել այդ ամենը»,-ասել է նա:
Բակո Սահակյանի խոսքով դեռ Ստեփանակերտում հանդիպումների ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ առաջնահերթ խնդիրների մասին պետք է միշտ խոսեն, քննարկեն, և այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքները։ «Գտնում եմ՝ այս ձեւաչափը օգտակար է բոլոր առումներով»-ասաց Բակո Սահակյանը: