կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 15:21
Տարածաշրջան

Մեր պատմության ոչ մի պահի համար չենք ամաչում. թուրքերը չեն հանգստանում

Մեր պատմության ոչ մի պահի համար չենք ամաչում. թուրքերը չեն հանգստանում

Թուրքիայի եվրոպական հարցերի նախարար Վոլքան Բոզքըրն իր վրդովմունքն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 1915 թվականի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու կապակցությամբտեղեկացնում է Milliyet-ը:

 

Մամուլի ասուլիսի ընթացքում Բոզքըրը պատասխանել է Հռոմի պապի հայտարարությունների վերաբերյալ` լրագրողների հարցերին:

 

Նշելով, որ Պապի պարտականությունները մարդկանց կրոնական հավատն ուժեղացնելն ու աշխարհն ավելի գեղեցկացնելու ուղղությամբ աշխատանքներ տանելն է, Բոզքըրն ասել է. «Սակայն Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը անցնելու է համաշխարհային պատմության էջեր՝ որպես պատմական թշնամանք:  Ճշմարտությանը հակասող, պատմական ոչ մի փաստի վրա չհիմնված, անընդունելի այս հայտարարությունը Թուրքիան անտեսելու է»: Ապա հավելել է. «Որպես թուրք ազգ՝ մեր պատմության ոչ մի հատվածի, ոչ մի պահի համար չենք ամաչում: Մեր բոլոր արխիվները բաց են: Աշխարհի ակադեմիկոսներն ունեն օսմանյան արխիվներն ուսումնասիրելու հնարավորություն: Մեր ուսումնասիրություններում չենք հանդիպել 1915 թվականի վերաբերյալ որևէ ապացույցի, ինչի մասին պնդում են: Այս իսկ պատճառով Պապի հայտարարությունները չարաբաստիկ եմ համարում»:

 

Հիշեցնելով, որ Հռոմի պապը Արգենտինայի քաղաքացի է, Բոզքըրն ասել է. «Ուզում եմ հիշեցնել, որ Արգենտինան այն երկիրն է, որ ընդունել է հրեաների ցեղասպանությունն իրագործողներին: Արգենտինայում, դժբախտաբար, Հայկական սփյուռքը կառավարում է մամուլն ու բիզնեսը: Կարծում եմ՝ Պապն իր խոսքերն ուղղելու կարիք կունենա: Ամեն դեպքում՝ բացարձակապես անընդունելի և անհիմն են: Ես կտրականապես դատապարտում եմ այն»:

 

Հարցին, թե քաղաքական ինչ-որ ազդեցություն կունենա՞ն Պապի հայտարարությունները, Բոզքըրը պատասխանել է. «Ո’չ»: