|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի իր հանգիստը վայելելու է Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ` Սևանում և Ծաղկաձորում: «Ես հենց հիմա էլ գտնվում եմ Սևանում, որտեղ հանգիստս եմ անցկացնում: Կոնկրետ չեմ կարող ասել, սակայն, երևի մի տասը օր կմնանք այստեղ»,- ասաց նա` հավելելով. «Սովորաբար, ես հենց Հայաստանում եմ հանգստանում: Չեմ ուզում, որ մեր փողը հանրապետությունից դուրս գա»:
Ալեքսանյանը նշեց նաև, որ մեկ-մեկ է արտերկրում անցկացնում իր հանգիստը: «Դե, երբ ընկերներս հրավիրում են, գնում եմ, բայց շատն աշխատում եմ Հայաստանում մնալ, մեր երկրից փողը չհանել դուրս»,- ասաց նա: